3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը 3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումն իրեն վերապահելու հարցում։

Մասնավորապես, ընտանիքը ստացել է 3-րդ երեխայի ծննդյան նպաստի մի մասը՝ 500.000 դրամը: Նպաստի մյուս մասի՝ 500.000 դրամի տնօրինումը, ըստ փաստաթղթերի, պատկանել է երեխայի հորը:

Ամուսնալուծությունից հետո, գումարի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը:

«Ամսական մաս-մաս փոխանցվող գումարն ինձ հնարավորություն է տալիս երեխայիս առաջնային կարիքները հոգալ»,- ասում է Մարինե Ավալյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել