Ոստիկանները հայտնաբերել են ծառայության վայրն ինքնակամ թողած 21-ամյա երիտասարդին

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի և  ՊՆ Լոռու մարզի ռազմական ոստիկանների  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին, ժամը 02.40-ին,  Ստեփանավան քաղաքի Միքայելյան փողոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել  21-ամյա Վահան Մ.-ն, որը հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)  1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել