Քիմ և Քորթնի Քարդաշյանները հոկտեմբերի 8-ին հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
Նախագահի աշխատակազմը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել:
Նախագահականից հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հայտնում:

