Չորս ոստիկան ազատվել է աշխատանքից. ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, իրավաբանական վարչության պետի տեղակալը, կառավարության ներկայացուցիչն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Օրակարգում ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` չորս ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել