ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց գազի սակագնի վերաբերյալ:
Պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշելով, որ հարցը բավականին բարդ է և պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում և յուրաքանչյուր բաղադրիչի քննարկում ժամանակատար է:
«Հավատացնում եմ, որ մենք պրոցեսը չենք դանդաղեցնում, ուղղակի ցանկանում ենք յուրաքանչյուր բաղադրիչ քննարկել այնպես, որ կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե 1 կամ 2 տարիների համար, այլ ունենալ պայմանավորվածություն, որը կտա հնարավորություն տնտեսությանը ձևավորել իր ֆունդամենտալ սպասումները»,-նշեց փոխվարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում