Թունավորվել և մահացել են շմոլ գազի արտահոսքից

Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 15 շենքի թիվ 66 բնակարանում գազի արտահոսքից թունավորված և մահացածներ կան:

 

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, պարզվել է, որ 1973 թ. ծնված Արմենուհի Թադևոսյանը և 1930 թ. ծնված Աշխեն Ղասաբովան թունավորվել և մահացել են բնակարանի վառարանից շմոլ գազի արտահոսքից, իսկ 1972 թ. ծնված Օքսաննա Թադևոսյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել