Կադաստրի կոմիտեն հայտարարում է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում երկրատեղեկատվության բաժնի պետի թափուր տեղի մասին:
Պաշտոն՝ երկրատեղեկատվության բաժնի պետ
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Կոմիտաս 35/2
Աշխատանքային պարտականություններ՝
ա/ կազմակերպում և մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում երկրատեղեկատվության բաժնի կողմից իրականացվող երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքների տարեկան, միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերի և այդ ոլորտում նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթերի մշակմանը.
բ/ կազմակերպում և իրականացնում է երկրատեղեկատվական համակարգի և քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծումը.
գ/ իրականացնում է երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը թվային տեսքով.
դ/ իրականացնում է երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրումը և ներդրումը համակարգում.
ե/ մասնակցում է երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ փոխհամագործակցությանը.
զ/ մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակմանը.
է/ իր իրավասության սահմաններում նախապատրաստում և Կազմակերպության գործադիր տնօրենին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը/ լուծում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ.
Պահանջվող որակավորում՝
ա/ Բարձրագույն կրթություն, (ցանկալի է քարտեզագրման և գեոդեզիայի ոլորտում)
բ/ Աշխատանքային փորձ,
գ/ Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office, -Arcgis,/,
Աշխատավարձ՝ 200 000-400 000 ՀՀ դրամ:
Վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է:
Դիմելու ընթացակարգը՝
Նշված պայմաններին բավարարելու դեպքում, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ.փոստին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «երկրատեղեկատվության բաժնի պետ»: