Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ։
«Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում ոչ միայն իշխանական թևից: Դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրակացնում և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ հակառակորդները, և ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որևէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջեւ կանգնաք բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,–նշեց նա։
Թե ինչպիսին կլինի իր դիրքորոշումը, եթե օրինակ վաղը ինչ–որ մեկի գործով մի խումբ քաղաքացիներ շրջափակեն դատարանների մուտքերը և թույլ չտան դատավորին մտնել աշխատավայր, Վարդազարյանը պատասխանեց, որ չի համարում, որ դատավորը պետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի: