ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
- Արտակ Ջանիբեկի ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ,
- Սերոբ Սանասարի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ:Երախտագիտության մեդալով՝
- Վահե Սուրիկի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության կապիտան,
- Գեորգի Սարգիսի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փրկարարական ծառայության ավագ ենթասպա: