Մոտ ժամանակներս դա լինելու է, վստահ եմ. Ռուբեն Վարդազարյանը՝ վեթինգի մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդի անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթացը (վեթինգ):

«Գործընթացը պետք է սկսել հենց ինձանից, որպես Բարձարգույն դատական խորհրդի նախագահ: Այնուհետև՝ ԲԴԽ անդամները, դատավորները: Դժվարանում եմ ասել, թե գործընթացը ինչպես է մեկնարկելու՝ ժամկետի առումով: Կարգավորումները դեռ ըթացքի մեջ են, քննարկման փուլում են: Բայց որ մոտ ժամանակներս դա լինելու է, վստահ եմ»,-նշեց Ռուբեն Վարդազարյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել