Մերկ մտել է ննջասենյակ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործնըստ մեղադրանքի Վ. Խաչատուրյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ.մայիսին ժամը 24.00-ի սահմաններում, իրենց` Նոր Նորքի 8 զանգ. 29 շենքի 7 բնակարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, նույն բնակարանում բնակվող մայրիկի` Վ. Ջանջուղազյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ և նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: 

Վ. Խաչատուրյանը պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետև քաշ է տվել իր ննջասենյակ և փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: 

Մայրը համոզելու եղանակով` սեռական ակտը քիչ անց իրականացնելու պատրվակով կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից և դիմել է փախուստի: 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել