Հունան Պողոսյանը պարգևատրել է ավագ դպրոցի սան Արեն Պետրոսյանին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որով շնորհակալագրով է պարգևատրել Կապանի թիվ 2 ավագ դպրոցի սան Արեն Պետրոսյանին։

Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Նշենք, որ Արեն Պետրոսյանը Հունգարիայի Սեգեդ քաղաքում տեղի ունեցած կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել