Հոկտեմբերի 3-12-ը ՀՀ-ի որոշ բնակավայրերում փորձնական մարդահամար կանցկացվի․ կառավարության որոշում

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը ներառյալ:

2020 թվականի մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար կանցկացվի Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում` 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին հանձնարարվել է մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը համատեղ ապահովել ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի նույնականացված վարչական տվյալները մարդահամարի անցկացման նպատակով կիրառելու ու դրանց համակցելու նախագծի մշակումը և ապահովել 2019 թվականի փորձնական մարդահամարի իրականացման ընթացակարգերում դրանց կիրառումը:

Կստեղծվի նաև 2020 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցող` մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ։

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ` ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ),

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ),

Վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ),

Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ),

Վիճակագրության պետական խորհրդի անդամ,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,

Արդարադատության նախարարի տեղակալ,

Առողջապահության նախարարի տեղակալ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,

Պաշտպանության նախարարի տեղակալ,

Արտաքին գործերի նախարարի տեղակալ,

Ֆինանսների նախարարի տեղակալ,

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար,

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,

Ոստիկանության պետի տեղակալ,

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ),

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ),

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ,

Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ,

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ,

Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ),

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ),

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պետ,

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել