Երևանի մետրոպոլիտենից տարհանված քաղաքացիների թիվը 12.000 չէ. Մետրոպոլիտեն

Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հերքում են այն տեղեկությունը, որ Երևանի մետրոպոլիտենից տարհանված քաղաքացիների թիվը 12.000 չէ:

«Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։  Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել