Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են.
Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։
Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում:
Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են:
Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի:
Հիշեցնենք, որ մետրոյի թունելների մեջ գնացքներում մնացած ուղևորները տարհանվում էին։