Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնող օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է նաև ընձառյուծի որսի համար տուգանքը 3 միլիոն դրամից բարձրացնել 100 միլիոն դրամի:
Իսկ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով, առաջարկվում է պատժել ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Նախագծին ընդունմանը կողմ քվեարկեց 101 պատգամավոր: