Ուշադրություն վարորդներ. հանրապետություն կան անանցանելի եւ դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 10-ին` ժամը 18.00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի, անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Մարալիկ-Գյումրի-Աշոցք-Վրաստանի սահման, Գյումրի-Սպիտակ, Ապարան-Արագած-Սպիտակ, Երեւան-Մեղրի մայրուղու Սարավանի լեռնանցքի հատվածը եւ Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ավտոճանապարհները:

 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել