Հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:
Ինչպես փոխանցում է ոստիկանությունը, պարզվել է, որ նա թունավորումը ստացել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, մի հիմնարկության ամիակի արտադրամասում գազատար խողովակը վերանորոգելիս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net