Քաղաքապետը պարգևատրել է երևանաբնակ զինծառայողների հետ ծնողների տեսակցության ծրագրի կազմակերպման պատասխանատուներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման համար 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով.

1. Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ծառայող Երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ ծնողների տեսակցությունը 2019 թվականի մայիսի 17-ից 18-ը կազմակերպելու համար.

1) Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 15-ի համար 1603-Ա որոշմամբ իրականացված ծրագրի կազմակերպման պատասխանատուներին պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ համաձայն համար 1 հավելվածի և շնորհակալագրերով՝ համաձայն համար 2 հավելվածի:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ. Խաչատրյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Զաքարյանի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր. Սարգսյանի վրա»:

Հավելված համար 1

Հավելված համար 2

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել