Երևանն աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկն է. այն իր վրա է կրում տարիների շունչն ու ժառանգությունը:
Ահա այս արժեքները տեսնելու և գնահատելու համար է, որ մարդիկ ցանկանում են այցելել Հայաստան, մասնավորապես` Երևան:
Իսկ ինչ պետք է անել զբոսաշրջությունը խթանելու համար և ինչ քաղաքականություն է իրականացնում քաղաքապետարանն այս ուղղությամբ:
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության նպատակն է ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կբավարարի ճանապարհորդող քաղաքացիների պահանջները, կմեծացնի զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, միջազգային կապերի զարգացման, տարածքային համաչափ զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Այս ամենն իրականացնելու համար պետք է ապահովել զբոսաշրջության կայուն և կենսունակ զարգացում, նպաստել ներգնա և ներքին զբոսաշրջիկների թվի աճին, միաժամանակ ավելացնել զբոսաշրջությունից ստացվող եկամուտները` առաջարկելով ավելի բարձրարժեք զբոսաշրջային արդյունք:
Երևանի զբոսաշրջային արդյունքը շարունակաբար ներկայացվելու է միջազգային ցուցահանդեսներում, ինչը խիստ կարևոր է ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում Երևանի զբոսաշրջային արդյունքը խթանելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժինը կազմակերպում և ապահովում է զբոսաշրջության զարգացման ծրագրերի և միջոցառումների պլանների մշակումը («Երևան Սիթի Տուր», հուշարձանների և պատմամշակութային շենքերի գեղազարդ ու գունազարդ լուսավորումը և վերջիններիս QR-կոդերով համապատասխան ցուցանակների տեղադրումը), ներառյալ` համապատասխան կառուցվածքային և ներդրումային միջավայրի կատարելագործմանն ուղղված առաջարկություններն ու նախագծերը:
Մնում է, որ մենք` երևանցիներս, ևս նպաստենք, որ մեր քաղաք այցելած զբոսաշրջիկները ցանկություն ունենան կրկին այցելել մեր քաղաք:
Աղբյուրը` Իրավաբան.net