«Լիբրետո» ՍՊԸ-ում անցկացվել է ստուգում. խախտումներ են արձանագրվել. ՇՎՏՄ

Թեթև արդյունաբերության արտադրանք ներկրող և իրացնող «Լիբրետո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում անցկացվել է ստուգում, որի ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից խախտվել են համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջները: Այս մասին հայտնում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնից:

Մասնավորապես՝ արտադրանքն իրացվել է առանց հայերեն մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի: Հայտնաբերված խախտումների համար ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել