Հողի նշանակության կամ շինթույլտվության հարցերով կարող եք դիմել համայնքապետարան

Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի, եթե ցանկանում եք բնակելի տուն կամ այլ շինություն կառուցել ձեր հողատարածքում, հիշեք, որ շինթույլտվության, հողի նպատակային նշանակությունը իմանալու կամ փոխելու համար պետք է դիմել համայնքապետարան, իսկ եթե հողատարածքը քաղաքում է՝ քաղաքապետարան:

Դրանից հետո միայն և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարող եք դիմել Կադաստրի կոմիտեի ցանկացած գրասենյակ և գրանցել տվյալ գույքի նկատմամբ ձեր սեփականության իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել