Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվել է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Կարախանյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»:
Հիշեցնենք, որ մինչ այս նա զբաղեցրել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը: