Սրանից հետո ասելու ենք «սիրուն աղջիկ, տիկին Սամսոնյան» ու խնդրում եմ դրանից չնեղվել. «Իմ քայլի» պատգամավորը՝ Անի Սամսոնյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը այսօր անդրադարձավ ավելի վաղ Էդմոն Մարուքյանի արված կոչին, որը «դրական» չէին ընկալել «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները:

Էդմոն Մարուքյանը առաջարկել էր ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

«Չգիտեմ ինչո՞ւ եք նեղվել «թայլուն կառավարություն» արտահայտությունունից, դա ձեր արտահայտությունից: Միգուցե ձեր կառավարությունը այդքան էլ փայլուն չէ, երկրորդը՝ չեմ հասկանում ինչո՞ւ եք նեղվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից: Դա ընդամենը կոմպլիմենտ էր և եկեք օբյեկտիվ լինենք, «այդ սիրուն աղջիկը» մինչև այժմ որևէ գործ, որևէ արդյունք չի տվել»,-նշեց Անի Սամսոնյանը:

ԱԺ-ում ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ հարցը ոչ թե «քննադատությանը չդիմանալն է», այլ դա «կոռեկտ» անելը:

«Եթե Ձեր  նկատմամբ այդ եզրույթը չի կարելի օգտագործել, ինչի՞ է կարելի քաղավիացիայի ղեկավարի նկատմամբ այդ եզրույթը օգտագործել» ,-նշեց Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Անի Սամսոնյանի ելույթին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել