Այս լրացումները կնպաստեն անավարտ շինարարության բացասական հետևանքների կառավարմանը. Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը շրջանառել է Երևանի ավագանու 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծ։

«Քաղաքում եղել են և կան անավարտ շենքերը, որոնց շինարարությունն անորոշ ժամկետով կասեցվել է՝ տարիներ շարունակ փակ պահելով հարակից մայթը և փողոցի մասը։ Միաժամանակ, երբեմն էլ շինարարական հրապարակը կազմակերպվում է (հետևաբար՝ մայթն ու փողոցի մասը՝ փակվում) փաստացի շինարարությունն սկսելուց շատ ավելի վաղ։ Ավելորդ է ասել, թե սա ինչ անհարմարություն է պատճառում քաղաքի բնակիչներին՝ թե՛ հետիոտն, թե՛ վարորդ։

Նախագծով առաջարկում եմ․

1․ եթե շինարարության ժամկետն ավարտվել է և չի երկարաձգվել, կառուցապատողի համար սահմանել պարտավորություն՝ վերականգնելու մայթի նախկին վիճակը՝ մինչև շինարարությունը սահմանված կարգով վերսկսելը (հաշվի առնելով անվտանգության հարցը), այլապես՝ դա կանի համայնքը՝ կառուցապատողի հաշվին,
2․ փողոցներին հարող տարածքներում շինարարական հրապարակը չձևավորել ավելի վաղ, քան փաստացի աշխատանքն սկսելուց մեկ ամիս առաջ,
3. մինչև հեռացնելը շինաղբը կուտակել ծածկված տարաներում (այսօր կառուցապատողներն առհասարակ շինաղբը կուտակելու իրավունք չունեն, որն անիրատեսական պահանջ է):

Կարծում եմ, արդյունավետ այլ գործիքների հետ համադրմամբ (որոնց վերաբերյալ հետագայում առաջարկներ կանեմ)՝ առաջին երկու լրացումները կնպաստեն անավարտ շինարարության բացասական հետևանքների կառավարմանը/վերացմանը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել