Սեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hունիսի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով և hաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի նախագահին`
1) ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներգրավումը բարեփոխումների իրականացման գործընթացում.
2) եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին ներկայացնել հաշվետվություն բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել