Ես այսօրվա դրությամբ ոչ մի բիզնեսով զբաղված չեմ, ինձ հետ փոխկապակցված անձիք են. Լևոն Յոլյան

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Գևորգյանը հարց ուղղեց հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ ՊԵԿ-ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ. «Պալատը ՊԵԿ-ում ուսումնասիրություններ արել է, գիտե՞ք, թե որտեղ են ՊԵԿ-ին տրամադրված դրամաշնորհները»:

Յոլյանը նշեց, որ նախկինում վերաքննիչ, իսկ այժմ հաշվեքննիչ պալատը բազմաթիվ ստուգումներ է կատարել ՊԵԿ-ում, կան հաշվեքննության եզրակացությունները, որոնք հրապարակված են պալատի պաշտոնական կայքում:

Պատգամավորը հարցրեց նաև, թե Լևոն Յոլյանը, նախկինում զբաղեցնելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը որևէ բիզնեսի օբյեկտ ձեռք բերել է, թե ՝ոչ. «Premium Mining ընկերությունը Ձեզ ծանո՞թ է »:

Ի պատասխան Յոլյանը նշեց, որ արդեն 4-5 տարի է բիզնեսով չի զբաղվում: «Կոնկրետ կազմակերպության մասով ես կճշտեմ ու կասեմ՝ երբևէ կապ ունեցել եմ, թե՝ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել