Մինչև 100.000 դրամ և 10-15 միլիոն դրամ վարկեր տրամադրող կազմակերպությունները պայմանագրում պարտավոր են նշել փաստացի տոկոսադրույքի չափը

Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնում է. «Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց իմ կողմից հեղինակած Սպառողական կրեդիտավորման մասին օրենքում փոփոփոխությունների նախագիծը, համաձայն որի օրենքը այսուհետ տարածվելու է նաև մինչև 100.000 դրամ և 10-15 միլիոն ՀՀ դրամ վարկերի վրա:

Դա նշանակում է, որ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները պարտավոր են նաև այս գումարի վարկերի համար ապահովել օրենքի պահանջները, մասնավորապես՝ պայմանագրում նշելով փաստացի տոկոսադրույքի չափը, բողոքներ ներկայացնելու կարգը:

Քաղաքացիներին կոչ եմ անում հետևել օրենքով նախատեսված իրավունքների պահպանմանը, անհրաժեշտության դեպքում դիմել Ֆինանսական հաշտարարի գրասենյակ:

Ֆինանսական ծառայություններից, մասնավորապես վարկերից օգտվող քաղաքացիների իրավունքները, շարունակում են մնալ իմ աշխատանքային գերակայությունների շարքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել