Որքա՞ն տուգանք է սահմանված հետիոտների համար

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելու համար սահմանված է տուգանք` 5000 դրամի չափով:

 

Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

 

Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

 

Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 5000 դրամի չափով:

 

Վերը նշված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով:

 

Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 20 000 դրամի չափով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել