Հայկ Մարությանը պարգևատրել է քաղաքապետարանի աշխատակցին՝ Լիոնի փոխքաղաքապետի այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 20.05.2019թ. համար 19/43909 գրությունը՝ ս/թ. ապրիլի 23-ից 27-ը Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի արարողակարգի բաժնի պետ Ա.Նալբանդյանին պարգևատրել կես դրույք աշխատավարձի չափով Երևան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:

3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել