Դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամեր անց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15-ին:

Դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել