ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երկարամյա բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Արշակի ՏՈՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»: