ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համապատասխան հանձնարարագրերի հիման վրա ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ ոստիկանությունում՝ 2014-2019 թթ. գնումների գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ, ինչպես նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում` 2016-2019 թթ․ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:
«Բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբևէ առնչվել են վերոնշյալ երկու կառույցների կողմից հայտարարված գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, խնդրում ենք համապատասխան տեղեկություններ տրամադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով»,-նշվում է հայտարարության մեջ: