Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները: