Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի մոտ հայտնաբերվել է բնակիչների ցուցակ. ոստիկանություն

Հունիսի 9-ին՝ ժամը 10․55-ին, Աբովյան քաղաքի թիվ 297 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին հայտնել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի մոտ հայտնաբերվել է բնակիչների ցուցակ։ Ժամը 12․05-ին հանձնաժողովի նախագահից ընդունվել է հաղորդում։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հանգամանքները պարզվում են։

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել