Հունվարի 2-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան դիմաց, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա է կայանված, իսկ վարորդը անշարժ պառկած է:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում, հայտնաբերել է 1950 թ. ծնված Վահրամ Կարապետյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net