Զինծառայողին հիվանդության պատճառով արձակուրդը տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիան վրա:
Հաիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պարտադիր զինծառայողների հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը`մինչև 30 օր, բացառությամբ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Բուժման նպատակով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակահատվածը չպետք է 4 ամսից ավելի լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամետներ:
Նշված ժամկետը կարող է երկարաձգվել նաև պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղեկալների որոշմամբ`բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման` զինվորական ծառայությանը պիտանելիությունը որոշեու համար:
Ժանմկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:
Աղբյուրը`Իրավաբան.net