Վերանշանակված 5 նախարարների կենսագրությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հունիսիս 1-ի հրամանագրերով նախարարներ են նշանակվել.

  • Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար,
  • Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար,
  • Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
  • Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
  • Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար:

Իրավաբան․net-ը ներկայացնում է վերանշանակված նախարարների կենսագրությունները։

Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյանը ծնվել է 1979թ.-ի հոկտեմբերի 17-ին Կապանում:

Կրթություն
1995-2000թթ.-Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն
2004-2005թթ.-Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր
2007թ.-Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր
2008-2009թթ.- ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն
2002-2009թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ
2009թ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ
2009-2011թթ.-ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ
2011թ.-ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար
2011թ.- «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, վերաբնակեցման մասնագետ
2011-2014թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, տնտեսագետ
2011-2014թթ.-Գերմանիայի զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» պահպանվող տարածքների աջակցման ծրագրի հայաստանյան համակարգող
2014թ.-Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և բնության պահպանության միջազգային միության կողմից իրականացվող FLEG-2 ծրագիր, ազգային փորձագետ
2014թ.-ԵՄ կողմից ֆինանսավորվող և Կենտրոնական Ասիայի բնապահպանական տարածաշրջանային կենտրոնի կողմից իրականացվող էկոհամակարգային ծառայությունների ծրագիր, միջազգային փորձագետ
2014-2015թթ.-ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիր, ազգային խորհրդատու
2014թ.-Հայաստանի ամերիկյան համալսարան, շրջակա միջավայրի տնտեսագիտության գծով փորձագետ
2014-2015թթ.-Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ազգային փորձագետ բնապահպանական տնտեսագիտության գծով
2015-2016թթ.- Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող Հանքարդյունաբերության թափանցիկության բարձրացման ծրագիր, ազգային փորձագետ
2015թ.-ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, բնապահպանական տնտեսագիտության գծով ազգային փորձագետ
2015թ.-Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագրի Ղազախստանի գրասենյակ, էկոհամակարգային ծառայությունների գծով միջազգային փորձագետ
2015թ.-Միավորված ազգերի կազմակեպության զարգացման ծրագիր, բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման տնտեսական բաղարիչի գծով փորձագետ
2015թ.-Կովկասի բնության հիմնադրամ, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով ազգային փորձագետ
2016-2017թթ.-Կրթական ծրագրերի կենտրոն, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի բնապահպանական փորձագետ
2017թ. փետրվարի 22-ից՝ ՀՀ վարչապետի օգնական

Այլ տվյալներ
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Տիգրան Խաչատրյան

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ-ի դեկտեմբերի 11-ին, Երևանում։

Կրթություն

1987-1992թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ

1993-1996թթ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում

1996թ.` Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն

1995թ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ

1995-1996թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր տնտեսագետ

1996-1998թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ

1998-1999 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հարկային քաղաքականության վարչության պետ

1999-2001թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

2001-2006թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2006-2016թթ.` Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն

2008-2014թթ. Զարգացման հայկական գործակալություն, խորհրդի անդամ

2016թ. Համահայկական բանկ, խորհրդի անդամ

2016 թ.հոկտեմբերի 21-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին Երևանում։

1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։

1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։
Գիտական 6 հոդվածի հեղինակ է:

2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

2005-2006թթ. աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար,

2010-2011թթ.` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու,

2013-15թթ.` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր:

2011թ.-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։

Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։

2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է:

2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

2015-2016թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:

2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, Լոռու մարզի քաղաք Ստեփանավանում:

2003թ-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:

Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը

2009թ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2009-2011 թթ գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի:

Ուսումանը զուգահեռ 2010-2016 թթ իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում,

2011թ-ից՝ «Քվանտ» վարժարանում:

2012-2016թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

Պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով (2011) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016):

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է,

2017թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Վարչության փոխնախագահն է:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:

Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանը ծնվել է 1985թ-ի ապրիլի 16-ին, Երևանում:
Կրթություն
2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
2018 թ. մայիս-հոկտեմբեր – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2018 թ. հոկտեմբերի 4-ից –  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Այլ տվյալներ
2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել