Վարչական մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինները:
Տարածքային կառավարման մարմիններ են մարզպետները:
Տեղական ինքնակառավարման մարմիններ են համարվում համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, իսկ քաղաքային համայնքներում՝ քաղաքապետերը, գյուղական համայքներում՝ գյուղապետերը:
Եթե վերը թվարկված մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:
Վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Աղբյուրը` Իրավաբան.net