Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընթացքում թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով.
1) պետության անվտանգության ապահովում.
2) իրավակարգի պահպանում.
3) քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովում.
4) հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերում:
Իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է համաձայնագրերի հիման վրա` տեղեկատվության փոխանակման, օրենսդրությամբ նախատեսված համատեղ կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման միջոցով:
Աղբյուրը` Իրավաբան.net