Ինչպիսի տուգանքներ են նախատեսված հողօգտագործման կանոնները խախտելու համար

Հողամասը դասվում է անշարժ գույք համարվող օբյեկտների թվին, սակայն այն առանձնակի կարևորություն ունի, քանի որ բոլոր մյուս անշարժ գույքերը չեն կարող գոյություն ունենալ հողամասից մեկուսի: Այդ իսկ պատճառով պետությունը առանձնակի կարևորում և կանոնակարգում է հողամասի ձեռքբերման և օգտագործման կանոնները, իսկ դրանց խախտման դեպքում նախատեսում է սանկցիաներ:

 

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը՝ առաջացնում է տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը` առաջացնում է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:

 

 

«Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը պաշտոնատար անձանց նկատմամբ առաջացնում է տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել