Հունվարի 2-ին, ժամը 13.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1975 թ. ծնված Խաչատուր Կ.-ին, որը 2012 թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեականօրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net