Մահացու պատահար Հրազդան-Հանքավան ճանապարհին

Հունվարի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, 1963 թ. ծնված Հովհաննես Խաչատրյանի վարած «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց ընթացող՝ 1984 թ. ծնված Ավետիք Փանոսյանի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Հովհաննես Խաչատրյանը, ուղևորներ 1988 թ. ծնված Հայկ Խաչատրյանը, 1965 թ. ծնված Անահիտ Բրսոյանը և Ավետիք Փանոսյանի ուղևորներ՝ 1958 թ. ծնված Հրաչիկ Փանոսյանն ու նույն թվականին ծնված Գեղանուշ Առաքելյանը տեղում մահացել են, իսկ Ավետիք Փանոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

 

Կատարվում է քննություն: Հայտնում են ոստիկանությունից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել