Դատապարտյալների՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի կարևոր բաղադրիչ է նաև նամակագրություն վարելու իրավունքը:
Դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:
Նամակագրությունն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, այն ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի անունով՝ տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է նամակագրություն վարել։
Աղբյուրը` Իրավաբան.net