Վարչապետի որոշմամբ փոխնախարարն ազատվեց աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Այսեր Ղազարյանին ազատել բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել` պատճառաբանելով, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել