Թիկնապահի կողմից իր պարտականությունները չկատարելու հետևանքները

Թիկնապահը կամ պահնորդն իր պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և սույն օրենքով սահմանված լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Թիկնապահի կամ պահնորդի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

 

Թիկնապահի կամ պահնորդի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել