Թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն կստեղծվի

Թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման և մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոնի ստեղծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կենտրոնը կստեղծվի ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի շրջանակում: Այդ նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված գույքը` Երևանի Կոմիտասի պողոտայի N 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին:

Հիմնավորման համաձայն՝ թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ընդլայնման նպատակով անհրաժեշտ է նման կենտրոնի ստեղծումը, որը կկարողանա մատուցել մի շարք ոլորտային ծառայությունները` որակյալ նմուշների պատրաստում՝ համաձայն պատվիրատուների տեխնիկական պահանջների և ժամկետների, կոշիկի մոդելավորում և չափսերի բազմացում, մոդելների ձևում ընկերությունների (պատվիրատուների) հումքով, հագուստի նախագծում, կոնստրուկտավորում, մոդելավորում, Modaris համակարգչային նախագծում և չափսերի բազմացում և այլն: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտում բարձրորակ ծառայությունների մատուցման մշակույթի զարգացմանը, նոր շուկաների բացահայտմանը, արտահանման զարգացմանը, որորտում որակավորված մասնագետների պատրաստմանը, միջազգային նորաձևությանը համահունչ արտադրատեսակների ստեղծմանը և տեխնոլոգիական առաջընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել