Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցի (Եղվարդի խճուղի) Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում 2019թ. մայիսի 5-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:
Նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:
ՃՈ. նոր հետիոտնային անցում կկազմակերպվի՝ արհեստական անհարթության համատեղմամբ

