Հայկ Մարությանը պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանանց

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 30-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ.
1. Երևան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանանց պարգևատրել՝ յուրաքանչյուրին 28 հազարական դրամ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել