Միջին ծանրության հանցագործությունները 2018թ. աճել են 1688-ով, ծանր հանցագործությունները՝ 909-ով. դատախազության 2018 թվականի հաղորդում

Մայիսի 2-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին կներկայացնի դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Դատախազությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ 2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք (2017թ.՝ 20.285), որոնցից 11.344-ը՝ Երևան քաղաքում:

Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2266-ով կամ 11.2%-ով:

Հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության (6700 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 29.7%) և ծանր (3638 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 16.1%) հանցագործությունների հաշվին, իսկ 2018թ. արձանագրված հանցագործությունների տեսակարար կշռում, ինչպես 2017թ., շարունակել են բարձր մնալ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը (11.989 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 53.1%-ը), որոնք, սակայն, 2017թ. համեմատ, 390-ով կամ 3.2%-ով նվազել են:

Դրան հակառակ, միջին ծանրության հանցագործությունները 2018թ. աճել են 1688-ով (5012-6700) կամ 33.7%-ով, ծանր հանցագործությունները՝ 909-ով կամ 33.3%-ով (2729-3638), իսկ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 59-ով կամ 36.6%-ով (165-224):

Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է:

Ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Առաջինը, անշուշտ, դրական դինամիկայի վկայություն է, երկրորդը՝ մտահոգիչ:

Միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների դինամիկան, ի թիվս առանձին հանցատեսակների շարժընթացի, էապես պայմանավորվել է այս տարվանից ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերը ՀՀ դատախազության կողմից գողության առավել վտանգավոր տեսակով որակելու պրակտիկայի փոփոխությամբ: Դրա արդյունքում նախկինում որպես ոչ մեծ ծանրության հանցագործություններ որակվող նշված դեպքերը այսուհետ դիտվում են որպես պահեստարան ապօրինի մուտք գործելով կատարված, որակվում և հաշվառվում որպես միջին ծանրության հանցագործություններ: Այսինքն՝ այս դեպքում շարժընթացը պայմանավորված է հաշվառման գործընթացի փոփոխություններով, ինչպես նաև մասնավոր մեղադրանքի դեպքերով քաղաքացիների նախաձեռնողականության աճով:

Տարեթիվը

Հանցագործության դեպքերի

ընդհանուր թիվը

ոչ մեծ ծանրության

հանցագործության դեպքեր

միջին ծանրության

հանցագործության

դեպքեր

ծանր

հանցագործության դեպքեր

առանձնապես ծանր

հանցագործության դեպքեր

2017 20.285 12.379 5012 2729 165
2018 22.551 11.989 6700 3638 224

2018 թ.

աճը

+2267 -390 +1688 +909 +60
+11.2% -3.2% +33.7% +33.3% +36.6%

                      2018թվական                                               2017 թվական

Եթե 2017թ. առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 0.80%-ը, ապա 2018թ.՝ 1.0%-ը: Ծանր հանցագործությունները 2017թ. կազմել են ընդհանուր հանցագործությունների 13.5%-ը, իսկ 2018թ.՝ 16.1%-ը:

2008-2018 թվականների հանցավորության կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 28.1%: Մինչդեռ, 2018թ. ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 17.1%-ը:

Ստորև ներկայացվում է 2008-2018թթ. հանցավորության կառուցվածքը՝ ըստ հանցագործությունների վտանգավորության աստիճանի.

Տարե

թիվըՀանցագործություններիընդհանուր թիվը

Ոչ մեծ ծանրության հանցագործություն

ներ

Միջին ծանրության հանցագործութ

յուններ

Ծանր հանցագործութ

յուններ

Առանձնապես ծանր հանցագործութ

յուններ

Ծանր և առանձնապես ծանր

հանցագործութ

յուններ

20089271344237%155617%408344%1902%427346%200914339674047%218215,2%515436%2631,8%541738%201015477766449,5%250916,2%500732,4%2971,9%530434%201116572847851%378523%381823%4913%430926%201215776942060%365623%254416%1561%270017%2013183331137262%374320,4%308816,8%1300,7%321818%201417546998157%407323%331919%1731%349220%201517043918554%445526%323819%1651%340320%2016187641075757%472825%308116%1981%327917%2017202851238061%501224,7%272913,4%1640,8%289314%2018225511198953.2%670029.7%363816.1%2241.0%386217.1%

 

Կարող ենք փաստել, որ 2008 թվականից սկսած 2018 թվականի նման ցուցանիշ գրանցվել է միայն 2012 և 2016 թվականներին /17.0%/, իսկ ավելի լավ ցուցանիշ արձանագրվել է միայն 2017 թվականին /14.0%/:

Ինչպես վերը նշվեց, 2018թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք, այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 760 դեպք: Պետք է նշել, որ այս ցուցանիշով մեր երկիրը էական դրական պատկեր է ապահովել այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են՝ Ղազախստանի Հանրապետությունը, որտեղ այդ ցուցանիշը 1599 է, Ռուսաստանի Դաշնությունը՝ 1356, Ուկրաինան՝ 1157, Մոլդովան՝ 904, Բելառուսի Հանրապետությունը՝ 884:

2018թ. արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերն են, որոնք արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: Այսպես, 2018թ. արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին: Նշվածի հիմնական պատճառներից մեկն է քաղաքացիների նախաձեռնողականության ակնհայտ աճը, ինչն արտահայտվել է հատկապես նախորդ տարիներին կատարված  հանցագործությունների մասին վերջիններիս կողմից տրված հաղորդումներով:

Հանցագործությունների դեպքերի աճը պայմանավորվել է նաև բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակների դեպքերի աճով, ինչպիսիք են՝ պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը: Այսպես, 2018թ. ընթացքում 362 դեպքով կամ 278.5%-ով /130-492/ աճել է պետական և հանրային գույքի հափշտակության, 298 դեպքով կամ 182.8%-ով ՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերի թիվը /163-461/, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերն աճել են 90-ով կամ 60%-ով /150-240/:

Միաժամանակ, նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով:

2018թ. ընթացքում Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշված դեպքերից 3-ը վերաբերում են անձի անհետ կորելու փաստերին:

Նախորդ՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որոնցից 6-ը՝ անհետ կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4%-ով, իսկ 2016թ. (66 դեպք, որոնցից 10-ը՝ անհետ կորածների հետ կապված) նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 30-ով կամ 45.4%-ով: Հատկանշական է, որ վերջին երեք տարվա կտրվածքով, փաստորեն, ավելի քան երեք անգամ նվազել են նաև անձանց անհետ կորելու դեպքերը:

Ըստ տասնամյակների կատարված համեմատական վերլուծությունը վկայում է, որ եթե 1980-ականներին (1980-1989թթ.) սպանությունների տարեկան միջին ցուցանիշը կազմել է 60 դեպք, ապա 1990-ականներին այդ թիվը կտրուկ ավելացել է՝ դառնալով 160: Ընդ որում՝ այս երկու տասնամյակների անցումը, որը պատմականորեն նշանավորվում է ԽՍՀՄ-ի փլուզմամբ և ՀՀ անկախության շրջանի մեկնարկով, աչքի է ընկել սպանությունների ցուցանիշի կտրուկ աճով: Այսպես՝ 1989թ. հանրապետությունում արձանագրվել է սպանության 88 դեպք, հաջորդ տարի՝ 1990թ, արդեն՝ 178 դեպք կամ կրկնակի ավելի: 1990 թվականից սկսած՝ սպանությունների եռանիշ թվով ցուցանիշը պահպանվել է մինչև 1997թ: Ընդ որում՝ 1990-1997թթ. Ժամանակահատվածում տարեկան կատարվել են եռանիշ թվով սպանություններ, և այդ իմաստով վատթարագույն ցուցանիշն արձանագրվել է 1992թ.՝ 305 դեպք:

2000-2009թթ. տարեկան տեղի ունեցող սպանությունների միջին թիվը կազմել է 73, իսկ 2010թ.-ից մինչև 2018թ. ընկած ժամանակահատվածում՝ 50: Ընդ որում՝ վերջին տասնամյակում /2008-2018թթ./ սպանության դեպքերը նվազել են շուրջ 53.8%-ով /78-36/:

Նշենք, որ 2018թ. 100.000 բնակչին բաժին է ընկնում սպանության 1.2 դեպք, իսկ 1995-2017թթ. ՀՀ-ում գրանցված սպանությունների միջին գործակիցը 100.000 բնակչի հաշվով կազմել է 2.2 դեպք:

Սպանությունների վիճակագրությունը, դրա շարժընթացի միտումները, ի թիվս այլ հանգամանքների, կարևորագույն ցուցիչ ու ելակետ են յուրաքանչյուր երկրում հանցավորության ընդհանուր վիճակի, դրա դեմ տարվող պայքարի, հատկապես կանխարգելիչ միջոցների, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության, սուցիալ-հոգեբանական բազում գործոնների մակարդակի գնահատման համար:

Ի տարբերություն սպանության դեպքերի՝ 2018թ. սպանության փորձի դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 7-ով կամ 30.4%-ով /23-30/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել